ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճռական ռազմական հաղթանակ են տարել Իրանի նկատմամբ, և որ Թեհրանի հրթիռային ծրագիրը ֆունկցիոնալ առումով ոչնչացված է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հեգսեթը և Միացյալ շտաբների պետերի հանձնաժողովի նախագահ, գեներալ Դեն Քեյնը լրագրողների առաջ ելույթ են ունեցել այն բանից մեկ օր անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան հրաժարվել էր Իրանի դեմ լայնամասշտաբ հարձակման սպառնալիքից։ Դա տեղի ունեցավ Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու համար Թեհրանին տրված վերջնաժամկետի լրանալուց ընդամենը երկու ժամ առաջ։

Հեգսեթը նշել է, որ Հորմուզի նեղուցը բաց է, և ամերիկյան զինուժը «մոտակայքում կլինի»՝ Իրանի կողմից հրադադարի պահպանումն ապահովելու համար։

Իր հերթին Քեյնը նշել է, որ Իրանում ԱՄՆ ռազմական նպատակներն իրագործված են, սակայն հրադադարի ռեժիմը լոկ դադար է, և ուժերը նախկինի պես պատրաստ են վերսկսել մարտական գործողությունները։