Ամերիկացի օրենսդիրները հաջորդ շաբաթ կրկին կփորձեն ընդունել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը և ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին՝ Կոնգրեսի համաձայնությունն ստանալ ցանկացած հետագա հարձակման համար։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Թրամփի կողմից երկշաբաթյա հրադադար հայտարարելուց հետո։
Առանձին հայտարարությամբ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը նշել է, որ Պալատը նույնպես պետք է քվեարկի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանաձևի օգտին։



























