«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» խստագույնս դատապարտում է Իսրայելի կողմից մեկ օրվա ընթացքում Լիբանանում և Գազայում առնվազն երեք լրագրողների սպանությունը, ընդ որում՝ նրանցից առնվազն մեկը սպանվել է թիրախային հարձակման հետևանքով։

Լրագրողների դեմ իրականացվող դիտավորյալ հարձակումներն ակնհայտ պատերազմական հանցագործություններ են։

Կատարական «Al Jazeera» հեռուստաալիքի թղթակիցը զոհվել է Գազա քաղաքում իր ավտոմեքենային հարվածած իսրայելական անօդաչու թռչող սարքի պատճառով։

Լիբանանում Իսրայելի իրականացրած առանձին հարվածների հետևանքով զոհվել են նաև «Ալ-Մանար» հեռուստաալիքի և «Ալ-Նուր» ռադիոկայանի լրագրողները։