Հրադադարի պայմանների նկարագրությունը ներկայացվել է Պակիստանի ամենաբարձր մակարդակով. մասնավորապես հայտարարվել է, որ հրադադարի ռեժիմը տարածվում է նաև Լիբանանի տարածքի վրա։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը։
«Այդ հայտարարությունը հավաստի է և ճշմարտացի»,— պարզաբանել է նա։
Դեսպանը չի բացառել, որ հրադադարը կարող է խախտվել, քանի որ նախկինում նման նախադեպեր նույնպես եղել են։
Նշենք, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին՝ հայտարարելով, որ Լիբանանը հրադադարի այդ համաձայնագրի մաս չի կազմում։





























