Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը անօդաչուներով հարվածների շարք է հասցրել ռազմական օբյեկտին Իսրայելի հյուսիսում։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ գրոհը կատարվել է «ռազմական կենտրոնի» դեմ, որը գտնվում է Յաարա բնակավայրի շրջանում։

Ավելի վաղ Ynet լրատվական պորտալը տեղեկացրել էր, որ Իսրայելը տարածել է նախազգուշացում բնակչության համար՝ կապված այն բանի հետ, որ անօդաչուները թափանցել են իր օդային տարածք Լիբանանի հետ սահմանի մոտ։