Իրանի տասը կետից բաղկացած ծրագիրը հիմք կհանդիսանա հետագա խաղաղ բանակցությունների համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Այն նաեւ ընդգծել է, որ Թեհրանը դեմ է հրադադարին, որը թույլ կտա հակառակորդներին վերազինվել, եւ որ Իրանի հարվածները տարածաշրջանում ուղղված էին բացառապես ԱՄՆ թիրախների դեմ եւ չպետք է համարվեն երրորդ երկրների դեմ հարձակումներ։
Արտգործնախարարությունը հայտնել է, որ Իրանի զինված ուժերը պարտության են մատնել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք ստիպված էին փոխել իրենց ռազմավարական դիրքորոշումն իսլամական հանրապետության գործողությունների արդյունքում։
«Իրանի հզոր զինված ուժերը, Իրանի ազնիվ ժողովրդի աջակցությամբ, հաղթել են ամերիկացի եւ իսրայելցի ագրեսորներին եւ ստիպել նրանց փոխել իրենց ռազմավարական դիրքորոշումն Իրանի նկատմամբ»,- նշվել է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։





























