ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է դատական կարգով հետապնդել ցանկացած կողմի, որը կգնի կամ կվաճառի ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

«Արդարադատության նախարարությունը վճռականորեն կհետապնդի բոլոր նրանց, ովքեր առևտուր կանեն պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթով»,- գրել է Բլանշը X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ ծովային «լիակատար շրջափակում» սահմանելու մտադրության մասին, ինչն իր բնույթով նման կլինի անցյալ տարեվերջին Վենեսուելայի դեմ ձեռնարկված գործողություններին։