ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը Սարդարապատ համայնքի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Ռուստամ Գասպարյանը: Ավելին` արձագանքելով մամուլում տեղ գտած լուրերին հարցրեց. «Ո՞վ է ասել, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է, որ ես չառաջադրվեմ Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, քանի որ ՀՀԿ-ն առաջադրում է Նահապետ Գեւորգյանին»:

Նա վերահաստատեց, որ առաջադրվելու է, թիվ 21-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով եւ բացառեց, որ հնարավոր լինի փոխել իր այդ որոշումը:

Հարցին, թե իր որոշումից հետ չի կանգնի նույնիսկ, եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյա՞նը նման առաջարկ անի, Ռ. Գասպարյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը նման առաջարկ չի անի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը («Նովո») Սարդարապատ համայնքի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր ինքը` Նահապետ Գեւորգյանը:

Հիշեցենք, որ Ռուստամ Գասպարյանն ու Նահապետ Գեւորգյանը միմյանց հետ վատ հարաբերությունների մեջ, անգամ, ըստ մամուլի հրապարակումների, բանը հասել է կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների:

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին չի հորդորի չառաջադրվել ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի հետ

Ով է ասել, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է, որ ես չառաջադրվեմ Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում...