Թուրքիայի Էրզրում քաղաքի դպրոցներից մեկի տնօրեն Մուսթաֆա Այդընի դեմ հետաքննություն է սկսվել` մի համաժողովի ժամանակ նրա արած հայտարարության համար:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը մինչ հետաքննության արդյունքները սառեցրել է տնօրենի պարտականությունները:
Էրզրում քաղաքում ոստիկանության կողմից կազմակերպված մի համաժողովի ժամանակ Մուսթաֆա Այդընը խոսել է երեխաների կողմից իրականացվող վատ արարքներին՝ դրանց կանխարգելման համար առաջարկելով լուծման տարբերակ։ «Կարող է մի քիչ անորմալ թվալ, սակայն ես սա եմ առաջարկում. Ոստիկանությունը թող հանցագործներից արյուն վերցնի, կազմի գեների քարտեզ, եւ երբ երեխա ծնվի, նրանից անալիզ վերցնեն ու եթե պարզվի որ երեխան վնաս է հայրենիքին, մինչեւ քայլելը թող վերացնեն նրան»,-ասել է դպրոցի տնօրենը։




























