Չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև գրանցված որոշակի առաջընթացին՝ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռ չեն կարողանում համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա։
Նրա խոսքով՝ Պակիստանի բանակի շտաբի պետի Թեհրան կատարած այցն օգնել է մի շարք ուղղություններով նվազեցնել լարվածությունը, սակայն առանցքային խնդիրները մնում են չլուծված։ Դրանց թվում են՝ Իրանի բարձր հարստացված ուրանի ճակատագիրը և միջուկային ծրագրի նկատմամբ հնարավոր սահմանափակումների ժամկետները։
Բանակցություններն ընթանում են միջազգային միջնորդների գործուն ջանքերի ներքո, որոնք փորձում են կանխել իրավիճակի հետագա էսկալացիան և կողմերին բերել կայուն համաձայնության։




























