ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թարմ տեղեկություններ է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի վիճակի մասին՝ հայտարարելով, որ նա ողջ է, սակայն «վիրավոր է և այլանդակված»։ Այս մասին հաղորդում է Daily Express US-ը։
«Ինչ վերաբերում է ձեր նշած մարդու կարգավիճակին, կարծում եմ՝ այն նույնն է մնացել», - պատասխանել է Հեգսեթը լրագրողի այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում Խամենեին։
«Այժմ նրանից քիչ բան կարելի է լսել, ինչը հասկանալի է։ Շատ վախ կա։ Համարվում է, որ նա ողջ է, բայց վիրավոր է և այլանդակված։ Կարգավիճակը մնում է նույնը», - հավելել է Պենտագոնի ղեկավարը։
Հատկանշական է, որ Հեգսեթը նախկինում ևս մի քանի անգամ հայտարարել էր այաթոլլա Խամենեիի վիրավորվելու մասին, սակայն Իրանը պաշտոնապես հերքում է այդ լուրերը։





























