Թուրքիայի Էդիռնե նահանգի Քեշանի շրջանում 5 տարեկան երեխայի կողմից էքսկավատոր վարելու տեսագրությունը ինտերնետում հայտնվելուց հետո ոստիկանությունը եւ դատախազությունը երխայի հոր դեմ միջոցներ են ձեռնարկել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը երեխայի անչափահաս լինելու պատճառով առանց իրավունքի թրթուրավոր էքսկավատոր վարելու համար 250 դոլարով տուգանել է հորը։ Դատախազությունն իր հերթին հոր դեմ հետաքննություն է սկսել՝ երթեւեկությունը դիտավորյալ վտանգելու մեղադրանքով։
Նշենք, որ NEWS.am-ն ավելի վաղ ներկայացրել էր ընթերցողներից մեկի ուղարկած տեսագրությունը, որտեղ արմավիրցի 5-ամյա Ռազմիկ Խշտոյանը էքսկավատոր է վարում։



























