Լիբանանյան զինված խմբավորումն ստանձնել է կիրակի օրը Թայբեից դեպի Դեյր Սիրիան շարժվող իսրայելական ութ զրահամեքենաների ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը։

Ըստ խմբավորման հայտարարության՝ շարասյունը պայթեցվել է իրենց մարտիկների կողմից «նախապես տեղադրված» սարքերի միջոցով։

Ըստ նրանց՝ պայթյունները տեղի են ունեցել երկու փուլով՝ տեղական ժամանակով 15:40-ից 16:40-ն ընկած միջակայքում, և «ոչնչացրել են չորս Մերկավա տանկ»։

Իսրայելն այս մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել։