Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով զոհվել է 3375 մարդ։
«Պատերազմի սկզբից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 3375-ի։ Նրանցից 2875-ը տղամարդիկ են, իսկ 496-ը՝ կանայք։ Ներկա պահին չորս մարմին ստացած վնասվածքների ծանրության պատճառով չի նույնականացվել»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։





























