Եվրոպական Միությունն ընդլայնելու է Իրանի դեմ պատժամիջոցները, Reuters-ին հայտնել են երկու դիվանագետներ։

«Դեսպանների միջև քաղաքական համաձայնություն է եղել, որ մենք իսկապես կփոխենք Իրանի պատժամիջոցների ռեժիմի չափանիշները՝ ներառելով Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը խոչընդոտելու համար պատասխանատու անձանց և կազմակերպություններին»,- ասել է դիվանագետներից մեկը։

Երկրորդ աղբյուրը հայտնել է, որ նոր ցուցակների պատրաստման համար մի քանի շաբաթ կպահանջվի։