Ես կարող եմ Ուկրաինայի նախագահին ասել, որ սա խաղ չէ։ Եթե «Դրուժբա» խողովակաշարը հարմար է նավթ տեղափոխելու համար, ուրեմն բացեք այն, ինչպես խոստացել էինք, և մենք կխնդրենք ռուսներին լցնել խողովակաշարն այդ նավթով, քանի որ առանց նրանց ոչինչ չի աշխատի։ Դրա մասին հայտարարել է «Տիսա» կուսակցության առաջնորդ և Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է Euronews-ը։
«Մենք տեղեկություններ ունենք, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Ես Ուկրաինայի նախագահին խորհուրդ կտայի չընթանալ շանտաժի ճանապարհով։ Դա ոչ միայն Հունգարիան, այլև Եվրոպան չի հանդուրժի»,- նշել է նա։
Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով նավթի փոխադրումը կարող է երկուշաբթի վերսկսվել, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։





























