Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը շուրջ մեկ շաբաթ է, գտնվում է հիվանդանոցում, սակայն հաջող վիրահատությունից հետո, երեկ նա արդեն դուրս է գրվել: Այս մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Կարեն Սարիբեկյանը:
Հարցին, թե ի՞նչ վիրահատության է ենթարկվել, նա պատասխանեց. «Դե ես հիմա ոնց բացատրեմ, թե ինչ վիրահատության եմ ենթարկվել»: Սակայն փոխանցեց, որ վիրահատությունը լավ է անցել, իսկ առողջական վիճակը ներկա դրությամբ բարեբախտաբար լավ է:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությանը, պատգամավորը նշեց. «Ես կուսակցական եմ, հետեւաբար, եթե կուսակցության կողմից առաջադրվելու որոշում լինի, կառաջադրվեմ»:
Հիշեցնենք, որ Կարեն Սարիբեկյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից: Նա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է:




























