Ես պատերազմում հաղթում եմ մեծ թափով, գործերը շատ լավ են ընթանում, մեր բանակը ցնցող արդյուքներ է գրանցում, և եթե կարդաք կեղծ լուրեր, մասնավորապես՝ ձախողված New York Times-ը, բացարձակապես զրհուրելի և նողկալի Wall Street Journal-ը կամ բարեբախտաբար այժմ, գրեթե գոյություն չունեցող Washington Post-ը, կմտածեք, որ մենք պարտվում ենք պատերազմում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թշնամին շփոթված է, քանի որ միևնույն «հաշվետվություններն» է ստանում լրատվամիջոցներից, սակայն գիտակցում է, որ իր նավատորմը լիովին ոչնչացված է, իր ռազմաօդային ուժերը տեղափոխվել են ավելի մութ թռիչքուղիներ, չունի հակահրթիռային կամ հակաօդային սարքավորումներ, իր նախկին առաջնորդները մեծ մասամբ հեռացել են (դրան գումարած, ռեժիմի փոփոխություն է եղել), և, թերևս, ամենակարևորը՝ շրջափակումը, որը մենք չենք վերացնի մինչև «ԳՈՐԾԱՐՔ» չլինի, լիովին ոչնչացնում է Իրանը: Նրանք օրական 500 միլիոն դոլար են կորցնում: Հակաամերիկյան կեղծ լուրերի լրատվամիջոցները ցանկանում են, որ Իրանը հաղթի, սակայն դա տեղի չի ունենա, քանի որ ես իշխանության գլուխ եմ։ Ճիշտ այնպես, ինչպես այս ոչ հայրենասեր մարդիկ օգտագործեցին իրենց բոլոր սահմանափակ ռեսուրսները՝ ընտրություններում իմ դեմ պայքարելու համար, նրանք շարունակում են նույնն անել Իրանի դեպքում։ Արդյունքը նույնն է լինելու. արդեն իսկ այդպես է»,- նշել է Թրամփը։