Մենք արդեն համաձայնության ենք եկել 10-ամյա ռազմական համաձայնագրերի շուրջ երեք հիմնական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությոնների և Կատարի հետ։ Մենք ստացել ենք 11 երկրներից՝ Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրներից, և մենք աստիճանաբար ուշադրությամբ զննում ենք նաև Կովկասը։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագրի շրջանակում ստորագրվել է ուկրաինական զենքի արտահանման վերաբերյալ առնվազն 10 տարբեր համաձայնագիր։ Արտադրությունը նախատեսվում է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում։

Բացի դրանից, մենք արդեն սկսել ենք աշխատել Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների հետ։ Իհարկե, մենք լավ հարաբերություններ ունենք Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ»,- նշել է նա։