ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները դեռևս ԱՄՆ-ում են, հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
Ըստ լրագրողի՝ Ներքին անվտանգության նախարարության ինքնաթիռը, որն այս առավոտ պետք է նրանց Մայամիից տեղափոխեր Եվրոպա, իսկ այնտեղից՝ Պակիստան, թռել է մի քանի րոպե առաջ, սակայն Վաշինգտոնի ուղղությամբ։
«Հնարավոր է՝ նրանք ուղևորվում են Թրամփի հետ հանդիպման»,- նշել է Ռավիդը։
Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան հետաձգվել է՝ խաղաղ բանակցությունների նոր փուլին մասնակցելու հարցում Իրանի ղեկավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով։





























