Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը փոքր է, անգամ իշխանության համախմբում է ընթանում կառավարող կուսակցություններից մեկի շուրջ, որի վկայությունն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարության անդամների զանգվածային անդամագրումը Հանրապետական կուսակցությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ընդ որում, նա շեշտեց, որ Հայաստանում արտահերթ ընտրական գործընթացների կարող են հանգեցնել արտաքին քաղաքական գործընթացները, նույն ղարաբաղյան հարցը կամ հայ-թուրքական հարաբերությունները: «Եթե ղարաբաղյան կարգավորման հարցում բանակցությունները հայկական կողմի շահերին հակասող շրջադարձ կատարեն, կամ վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները, ներքաղաքական իրավիճակի սրացումից հնարավոր չի լինի խուսափել»,- հայտարարեց Սարգսյանը: