Պենտագոնը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծովային ջրատարածքների ականազերծման կարողություններն ուժեղացնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին:
ԱՄՆ զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սեմյուել Պապարոն, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ, հայտարարել է, որ հրամանատարության տրամադրության տակ կան երեք ականակիր նավեր, ինչպես նաև MH-60 հակաականային պաշտպանության ուղղաթիռներ, որոնք կցված են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների պատասխանատվության գոտուն:
Ըստ նրա՝ շատ երկրներ ակտիվորեն ներդրումներ են անում ծովային ականների ոլորտում՝ որպես ջրային տարածքների հասանելիությունը սահմանափակելու միջոց: Նման պայմաններում ականազերծումը դառնում է ռազմածովային ներուժի առանցքային տարր, որը պահանջում է հետագա ներդրումներ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ նրա դաշնակիցների ու գործընկերների կողմից:
Ծովակալը նշել է նաև, որ, ինչպես ցույց են տալիս Մերձավոր Արևելքի ներկայիս իրադարձությունները, ականազերծման գործողությունները երբեմն անհրաժեշտ են ծովային առևտուրը վերականգնելու համար:





























