ԱՄՆ-ի մի շարք դաշնակից երկրներ Պարսից ծոցում և Ասիայում Վաշինգտոնից ֆինանսական օգնություն են խնդրել՝ Իրանի շուրջ իրավիճակի սրման և էներգակիրների գների աճի ֆոնին: Դրա մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Ըստ նրա՝ այդ երկրներին դոլարային իրացվելիության տրամադրումը հնարավորություն կտա խուսափել համաշխարհային շուկաներում ամերիկյան ակտիվների քաոսային վաճառքից:

Ելույթ ունենալով Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Բեսենթը մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց Արաբական Միացյալ Էմիրությունները դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով բացել լրացուցիչ սվոպ-գիծ՝ տևական հակամարտության և արժութային պահուստների կրճատման դեպքի համար:

Նա նշել է, որ ինչպես Դաշնային պահուստային համակարգի, այնպես էլ Ֆինանսների նախարարության նման սվոպ-գծերն ուղղված են դոլարային ֆինանսավորման կայունացմանը և ակտիվների կտրուկ վաճառքի կանխմանը:

Նախարարը հավելել է, որ նման մեխանիզմները շահավետ են թե՛ ԱՄՆ գործընկերներին