ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ձգտում վերսկսել ռազմական հարձակումները Իրանի դեմ, սակայն լիովին չի բացառում նման սցենարը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին:

«Թրամփը հակված չէ Իրանին հարվածներ հասցնելու վերսկսմանը, սակայն բաց է մնում նման տարբերակի համար»,- ասված է պարբերականի հրապարակման մեջ:

Աղբյուրների տվյալներով՝ երեքշաբթի Սպիտակ տանը անցկացված հանդիպումների ժամանակ նախագահն իր խորհրդականների հետ քննարկել է Թեհրանի դեմ գործողությունների հնարավոր ռազմական տարբերակները:

Նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին: Թրամփը հայտարարել էր, որ զինադադարը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի ներկայացրել կարգավորման սեփական առաջարկները և կողմերը չեն անցել բանակցությունների:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ ծրագրվում էր նոր հանդիպում, սակայն, ինչպես հաղորդվում է, իրանական կողմը հրաժարվել է բանակցություններին մասնակցությունից՝ շփումներն անհեռանկարային համարելով: