Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը և ԱՄՆ հետախուզական հանրությունը հասկանում են, թե ովքեր կարող են իրանական կողմից մասնակցել հնարավոր գործարքի կնքմանը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնը Թեհրանից «միասնական պատասխան և միասնական առաջարկ» է ակնկալում համաձայնագրի պայմանների վերաբերյալ:





























