Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սահմանված վճարներից ստացված առաջին եկամուտները փոխանցվել են Իրանի կենտրոնական բանկին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի երկրորդ փոխնախագահ Հաջի Բաբաեյը, ըստ «Ֆարս» լրատվական գործակալության։
Նրա խոսքով՝ համապատասխան միջոցներն արդեն իսկ մուտքագրվել են երկրի ֆինանսական համակարգ։



























