Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հինգշաբթի հայտարարել է, թե Իսրայելը «պատրաստ է վերսկսել պատերազմն Իրանի դեմ» և սպասում է Միացյալ Նահանգների «կանաչ լույսին», որպեսզի Իրանին վերադարձնի «քարի դար», հայտնում է AFP-ն:
«[Իսրայելական զինվորականները] պատրաստ են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման, և թիրախները նշված են,- ասել է Կացը տեսաուղերձում,- Մենք սպասում ենք Միացյալ Նահանգների «կանաչ լույսին»՝ առաջին հերթին Խամենեիի դինաստիայի վերացումն ավարտին հասցնելու համար... և, բացի դրանից, Իրանին Մութ ժամանակներ ու քարի դար վերադարձնելու համար՝ ոչնչացնելով էներգետիկայի ու էլեկտրամատակարարման հիմնական օբյեկտները և ապամոնտաժելով ազգային տնտեսական ենթակառուցվածքը»:
Փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական ռազմական հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որի որդին ավելի ուշ փոխարինել էր նրան այդ պաշտոնում, սակայն նույնպես վիրավորվել էր:
«Այս անգամ, երբ հարձակումը վերսկսվի, այն կլինի այլ և մահացու՝ ավելացնելով կործանարար հարվածներն ամենազգայուն կետերին՝ իրանական ահաբեկչական վարչակարգին արդեն հասցված հզոր հարվածներից հետո, որոնք կցնցեն և կկործանեն դրա հիմքերը»,- ասել է Կացը:





























