Իրանի տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հայտարարել է, որ Թեհրանի հետ ցանկացած բանակցություն հավասարազոր է «խաղաղեցման», և հույս է հայտնել, որ «վերսկսված փողոցային բողոքի ցույցերը» կհանգեցնեն վարչակարգի տապալմանը, հայտնում է Al Jazeera-ն:

65-ամյա Փահլավին ելույթ է ունեցել Բեռլին այցի ժամանակ, որտեղ նրան ողջունել են մի քանի կողմնակից և անհաշտ հակառակորդներ. ակտիվիստներից մեկը կարմիր հեղուկ է լցրել նրա վրա՝ նախքան ոստիկանությունը կձերբակալեր նրան:

Նույն օրն ավելի վաղ Փահլավին, խոսելով լրագրողների հետ, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին չմիջամտած եվրոպական կառավարություններին կոչ է արել այլ քայլեր ձեռնարկելու՝ սկսած իրանցի դեսպանների արտաքսումից մինչև իրանցի քաղաքացիներին արգելափակված համացանցին հասանելիություն ստանալու հարցում օգնություն ցուցաբերելը: «Հրադադարի և բանակցությունների ամբողջ հայեցակարգը դեռևս հիմնված է այն պատկերացման վրա, թե... դուք գործ կունենաք մարդկանց հետ, որոնք հանկարծ դարձել են պրագմատիկ»,- ասել է Շվեդիայում և Իտալիայում կանգառներից հետո Գերմանիա այցելած Փահլավին:

«Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,- ասել է նա՝ Իրանի նոր առաջնորդներին անվանելով «նույն մեքենայի տարբեր կողմեր»: