ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար, որ Ռազմածովային ուժերի պաշտոնաթող նախարար Ջոն Ֆելանը վերադառնար իր վարչակազմ:

Ըստ Թրամփի՝ Ֆելանն իր «վաղեմի ընկերն է» և «շատ հաջողակ գործարար»:

«Ջոնն իմ վարչակազմին օգնում էր վերականգնել «քնկոտ» Ջո Բայդենի արագ սպառվող և գրեթե լքված ռազմածովային նավատորմը: Այժմ, շնորհիվ Ջոնի և բոլոր այն մեծ սիրով ու անխոնջությամբ մասնակցող Մեծ տղամարդկանց ու կանանց, մենք ունենք աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմը՝ ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ: Ջոն Ֆելանը խելացի է, կոշտ և վայելում է համընդհանուր հարգանք, և թեև նա որոշել է լքել ռազմածովային նավատորմի նախարարի իր պաշտոնը, ես շատ բարձր եմ գնահատում նրա կատարած աշխատանքը և, անկասկած, կցանկանայի, որ նա երբևէ ապագայում վերադառնար Թրամփի վարչակազմ: Հատուկ շնորհակալություն Ջոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մատուցած ծառայության համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում: