Ամերիկյան George H.W. Bush ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք. հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի զինվորականներին:
Արդյունքում՝ տարածաշրջանում գործող ամերիկյան խոշոր ռազմական նավերի թիվը հասել է երեքի:
«George H.W. Bush ավիակիրը ապրիլի 23-ին նավարկել է Հնդկական օվկիանոսում՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում»,- հայտնել է Մերձավոր Արևելքի համար պատասխանատու ռազմական հրամանատարությունը X սոցիալական ցանցի իր հաղորդագրության մեջ, որին կից զետեղված էր մարտական ինքնաթիռներով լեցուն տախտակամածով ավիակրի լուսանկարը:





























