Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը Իրանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր առաջարկներ, և Թեհրանը դրանք քննարկում է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«Վերջին օրերին, Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի՝ որպես միջնորդ Թեհրան ժամանելուց հետո, ներկայացվել են նոր առաջարկներ, որոնք մենք այժմ ուսումնասիրում և փոխանակում ենք հաղորդագրություններ», - ասել է նա։