ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, շուտով կմեկնեն Պակիստան՝ Իրանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս պահին չի ծրագրում ներկա գտնվել հանդիպմանը, սակայն կլինի սպասողական վիճակում և պատրաստ կլինի մեկնել Իսլամաբադ, երբ բանակցություններում առաջընթաց գրանցվի։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Աբբաս Արաղչին ուրբաթ երեկոյան փոքր պատվիրակության հետ կժամանի Իսլամաբադ, որտեղ, հավանաբար, Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցություններ տեղի կունենան:





























