Այն բանից գրեթե մեկ օր անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարը երեք շաբաթով երկարաձգելու մասին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է իրավիճակը՝ հայտարարելով, որ «Հըզբոլլահը» փորձում է վիժեցնել հրադադարը, գրում է The Times of Israel-ը:
«Ես ձեզ խոստացել էի, որ մենք կփոխենք Մերձավոր Արևելքի դեմքը, և հենց դա էլ անում ենք:
Ես հիանալի զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ: Նա շատ ուժեղ ճնշում է գործադրում Իրանի վրա ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով: Մենք գործում ենք լիակատար համագործակցությամբ:
Նույնը վերաբերում է նաև Լիբանանին: Մենք սկսել ենք Իսրայելի և Լիբանանի միջև պատմական խաղաղության հասնելու գործընթացը, իսկ «Հըզբոլլահը» փորձում է վիժեցնել այն: Պահպանում ենք գործողությունների լիակատար ազատությունը ցանկացած սպառնալիքի դեմ: Հարվածներ ենք հասցրել երեկ և հարվածներ ենք հասցրել այսօր: Մենք վճռական ենք վերականգնելու անվտանգությունը հյուսիսի բնակիչների համար»,- նշել է Նեթանյահուն:





























