Համապարփակ համաձայնության հասնելու համար մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

«Սակայն մենք դեռ չենք հասել այդ փուլին։ Անհրաժեշտ է իրականացնել երեք կարևոր քայլ․ նախ պետք է արագ և հստակ համաձայնություն ձեռք բերվի, որը կապահովի նավարկության ազատությունը նեղուցում։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը կարող է լինել այդ գործընթացի մի մասը»,— նշել է նա։