Եվրոպական միության խորհուրդն ապրիլի 23-ին պաշտոնապես ընդունել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների 20-րդ փաթեթը:
Ի թիվս այլ միջոցների, փաթեթը նախատեսում է գործարքների արգելք երրորդ երկրների չորս ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ Ղրղզստանում, Լաոսում և Ադրբեջանում: Ադրբեջանական «Yelo Bank»-ը ևս հայտնվել է այդ ցանկում. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Իբրև երրորդ երկրների ֆինանսական հաստատությունների ցանկում ներառման հիմնավորում՝ ԵՄ խորհուրդը նշում է ԵՄ պատժամիջոցների ռեժիմի շրջանցումը կամ միացումը ռուսական Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (СПФС)՝ բանկային հաղորդագրությունների փոխանակման հարթակին, որն իբրև SWIFT-ի այլընտրանք, ներդրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը:





























