Պակիստանցի պաշտոնյան հայտնել է, որ այսօրվա և վաղվա հանդիպումները Արաղչիի հետ Իսլամաբադում նվիրված են լինելու Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների վերսկսմանը: Դրա մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը:

«Ակնկալվում է, որ Արաղչին Իսլամաբադից կմեկնի Մասկատ (Օման), իսկ այնուհետև՝ Մոսկվա, ուստի դեռևս պարզ չէ, թե նա երբ կհանդիպի ամերիկյան բանագնացների հետ:

Երկու աղբյուր հայտնել են, որ ամերիկյան բանագնացների և Արաղչիի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի՝ այն բանից հետո, երբ Քուշներն ու Ուիթքոֆը առանձին երկկողմ բանակցություններ վարեն պակիստանցի միջնորդների հետ»,- նշել է Ռավիդը: