Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ, իր կարծիքով, միջուկային խնդիրների հետ կապված առանցքային տարաձայնությունները կարող են լուծվել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում, տեղեկացրել է CNN-ը։
Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան գրեթե ամեն օր շփվում է ներգրավված կողմերի հետ, եւ հաստատել է Անկարայի աջակցությունը հրադադարի ռեժիմին, որը սկզբում սահմանվել էր երկու շաբաթով, իսկ այժմ երկարացվել է։
Ուրբաթ ելույթ ունենալով Լոնդոնում՝ բանակցությունների հնարավոր վերսկսման նախօրեին, Ֆիդանն ասել է. «Ես կարծում եմ, որ որոշ հարցեր, որոնք մնացել են, հատկապես միջուկային ֆայլերում, կարող են լուծվել։
Մենք փորձում ենք կողմերին մղել դրական ավանդ ներդնել այս առումով, որքան որ կներեն մեր ուժերը»։ Նա ավելացրել է, որ «եթե դա տեղի ունենա, ապա, իհարկե, հնարավոր կլինի լուծել Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրը»։



























