Fox News-ի հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է իր հատուկ բանագնացների եւ իրանցի գործընկերների միջեւ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախատեսված հանդիպումները, որտեղ երկու կողմերը պետք է աշխատեին հրադադարի համաձայնագրի շուրջ՝ ամերիկա-իրանական շարունակվող պատերազմը դադարեցնելու համար։

«Ես որոշ ժամանակ առաջ իմ ժողովրդին ասացի, որ նրանք պատրաստվում են մեկնել, եւ ես ասացի. «Ոչ, դուք 18-ժամյա թռիչք չեք կատարի այնտեղ հասնելու համար»,- ասել է Թրամփը։

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները։ Նրանք կարող են զանգահարել մեզ ցանկացած ժամանակ, բայց դուք այլեւս ստիպված չեք լինի 18-ժամյա թռիչք կատարել՝ նստելու եւ ոչնչի մասին չխոսելու համար»,- ավելացրել է նա։

Ենթադրվում էր, որ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորեն Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակությունը լքել էր Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բարձր մակարդակի բանակցություններից հետո։ Տեղեկացվել էր, որ Թեհրանը թողել է ԱՄՆ-ին ուղղված իր պահանջների ցանկը։