Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Ռուսաստանը կարող է պատասխանատու լինել բարձրաստիճան քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների եւ լրագրողների դեմ ուղղված ֆիշինգային գրոհների համար, շաբաթ օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրներին։

Գերմանիայի ազգային հետախուզական ծառայությունը՝ BfV-ն, եւ նրա կիբեռանվտանգության գրասենյակը՝ BSI-ն, այս տարի զգուշացրել են հաղորդագրությունների հավելվածների օգտատերերի դեմ գրոհների մասին, որոնք, հավանաբար, իրականացվել են պետության կողմից հովանավորվող սուբյեկտի կողմից։

Գերմանիայի դաշնային դատախազությունն ուրբաթ հայտնել է, որ ապրիլի կեսերից հետաքննում է Signal հաղորդագրությունների հավելվածի դեմ ֆիշինգային գրոհները՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ տրամադրել։

Մոսկվան բազմիցս հերքել է մասնակցությունը այլ երկրների դեմ հաքերային գործողություններին։