Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Х սոցցանցերում գովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հատուկ բանագնացների Պակիստան այցը չեղարկելու «իմաստուն» որոշման համար։
Գրեհեմի խոսքով՝ Թրամփն «արել է հնարավոր ամեն ինչ՝ հրադադարի ռեժիմը երկարաձգելու միջոցով դիվանագիտական լուծում գտնելու համար, իսկ Իրանի պատասխանը եղել են միջազգային նավերի դեմ նոր գրոհները եւ նոր սադրանքները»։
«Իմ կարծիքով՝ Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի համար գերակա խնդիրը Հորմուզի նեղուցում ամուր վերահսկողություն հաստատելն է, միջազգային իրավունքին համապատասխան նավագնացության ազատության ապահովումը։ Այս նպատակին հասնելը կարող է կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ ռազմական միջամտություն պահանջել։
Սա ավելի քան արդարացնում է ռիսկը՝ կապված նեղուցում նավագնացության ազատության վերականգնման հետ։ Եկեք շարունակենք շրջափակումը, բացենք նեղուցը եւ անհրաժեշտության դեպքում վերսկսենք ռազմական գործողությունները՝ երաշխավորելով, որ Իրանը երբեք չվերադառնա իր հին սովորություններին։ Հիանալի աշխատանք, պարոն նախագահ»,- գրել է ամերիկացի սենատորը։




























