Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է բանակին (ՑԱԽԱԼ) «ուժային հարված հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին», նշվել է Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» հրթիռներ եւ անօդաչուներ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների եւ զորքերի դեմ, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում, տեղեկացրել է Times of Israel-ը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2 496-ի, 7 725 մարդ մարտի 2-ին սկսված վերջին պատերազմի թեժացման պահից ստացել է վիրավորումներ։
Հիշեցնենք, որ «Հեզբոլլահը» վերսկսել է Իսրայելին հասցվող հարվածները՝ ի նշան բողոքի, Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի սպանվելուց հետո։





























