Հւոնգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պատրաստվում է հեռանալ պաշտոնից,  հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, սակայն պատրաստ է այսուհետ եւս ղեկավարել իր «Ֆիդես» կուսակցությունը, եթե իրեն աջակցի համագումարը, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Օրբանը շաբաթ օրը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր «Ֆիդես» կուսակցության նախագահության նիստն ավարտվել է, եւ քաղաքական ուժը որոշել է «հիմնովին վերափոխել» խորհրդարանական խմբակցությունը, որը կձեւավորվի երկուշաբթի օրը։ Այն կգլխավորի Գերգեյ Գուլյաշը, իսկ Օրբանն ինքը նախատեսում է հրաժարվել խորհրդարանական մանդատից։

«Ֆիդես»-քրիստոնեա-դեմոկրատների ցուցակի ղեկավարի կարգավիճակում ստացած մանդատը իրականում «Ֆիդես»-ի խորհրդարանական մանդատ է, ուստի ես որոշել եմ այն ​​վերադարձնել։ Այն հիմա անհրաժեշտ է ոչ թե խորհրդարանումխորհրդարանում, այլ ազգային շարժման վերակազմակերպման համար»,- ասել է Օրբանը։

Նա ավելացրել է, որ կուսակցությունը հաջորդ շաբաթ կանցկացնի համազգային նիստ, իսկ համագումարը ղեկավարության ընտրության հարցով հետաձգվել է մինչեւ հունիս։

«Մոտ չորս տասնամյակ ես ղեկավարել եմ մեր հանրույթը, այդ ընթացքում մենք ունեցել ենք հաջողություններ եւ անհաջողություններ, հաղթանակներ եւ պարտություններ ընտրություններում։ Բայց մեկ բան մնացել է անփոփոխ. այս ճամբարը միշտ եղել է Հունգարիայի ամենամիասնական եւ համախմբված քաղաքական համայնքը, եւ Հունգարիան հիմա այս միասնության կարիքն ունի։ Նախագահությունն առաջարկում է, որ ես շարունակեմ իմ աշխատանքը որպես «Ֆիդեսի» նախագահ, եւ եթե համագումարն ինձ վստահության արժանացնի, ես պատրաստ եմ դրան»,- ասել է Օրբանը։