ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի գործերը խառն են։ Այս շաբաթ ավելի են հաճախացել խոսակցություններն այն մասին, թե վարչակազմի բարձրաստիճան ղեկավարներից ով է լինելու հաջորդը, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ, աշխատանքից ազատեց Ռազմածովային ուժերի նախարարին, գրում է Politico-ն։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, Պատելը, հավանաբար, կդառնա կաբինետի մակարդակով հաջորդ պաշտոնանկ արված պաշտոնյան։
«Դա սոսկ ժամանակի հարց է»,- ասել է պաշտոնյան ՀԴԲ տնօրենի մասին։ Ըստ պարբերականի զրուցակցի, դրա համար մի քանի պատճառ կա, սակայն գլխավորը բացասական պատմությունների քանակն է, որոնք կապված են այն բանի հետ, որ ՀԴԲ տնօրենը «այնքան էլ լավ տեսք չունի նախարարական կաբինետի քարտուղարի համար», և Թրամփի համբերության բաժակը լցվել է ուշադրությունը շեղող այդ հանգամանքներից։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Պատելը խոստովանել է երիտասարդ տարիներին կատարած անախորժ արարքների, մասնավորապես՝ հարբեցողության և հանրային վայրում միզելու մասին։





























