ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անցյալ գիշեր տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվողին նկարագրել է որպես «սրտում մեծ ատելություն» և հակաքրիստոնեական տրամադրություններ ունեցող մարդու՝ հղում անելով այդ անձի հրապարակած մանիֆեստին։

ԱՄՆ նախագահին հարցրել են ենթադրյալ հրաձիգի մասին։

Թրամփը հայտնել է, որ կասկածյալի հյուրանոցային համարում մանիֆեստ է հայտնաբերվել։

«Այդ տղան հիվանդ է։ Երբ կարդում ես նրա մանիֆեստը, պարզ է դառնում, որ նա ատում է քրիստոնյաներին, դա նույն բանն է։ Նա ատում է քրիստոնյաներին, դա իսկական ատելություն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ կասկածյալի ընտանիքը փորձել է կապ հաստատել իրավապահ մարմինների հետ՝ նրա հետ կապված մտավախությունների պատճառով։

«Ես կցանկանայի, որ նրանք մի փոքր պատմեին մեզ այդ մասին, բայց դե՝ կա այն, ինչ կա»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով կասկածյալի ընտանիքի հայտարարությունը ոստիկանությանը։