Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում, հայտնում է Tehran Times-ը։
Այս այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը կհանդիպի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու իրանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
Ավելի վաղ Արաղչին այցեր էր կատարել Պակիստան և Օման։




























