Ամերիկյան և իսրայելական զինված ուժերի հարվածների հետևանքով անդառնալի վնաս է հասցվել Իրանի պահպանվող բնական տարածքների մոտ 8,5 հազար հեկտար հողատարածքի: Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությանը։

Նշվում է, որ կազմակերպության շրջանակներում ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ, որը զբաղվում է հարձակումների հետևանքով հասցված բնապահպանական վնասի վերլուծությամբ։ Նախնական տվյալներով՝ այն կարող է գնահատվել առնվազն 130 միլիոն դոլար։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների թիրախ են դարձել խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իրանական կողմի տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով Իսլամական Հանրապետության ավելի քան 3,3 հազար քաղաքացի է զոհվել, վնասվել է շուրջ 138 հազար քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ ավելի քան 113 հազար բնակելի տուն։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 21-ին նա հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանի կարգով հայտարարված հրադադարի ռեժիմի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան ձևով։