Այժմ իշխանությունները հարկային արտոնություններ են տալիս կոնկրետ ձեռնարկությունների և ընկերությունների, ինչն անընդունելի է, քանի որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Դրա մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

 «Գրեթե բոլորը, ովքեր արտոնություններ են ստացել, հետո գումարներ են փոխանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Փաստացի իշխանություններն արտոնություններ են տալիս կաշառքի դիմաց։ Բացի դրանից, դա անիրական պայմաններ է ստեղծում կոնկրետ ոլորտի ներսում»,- նշել է Քոչարյանը։

Նա պարզաբանել է, որ արտոնություններ պետք է ստանան կոնկրետ ոլորտները։

Քոչարյանը հավելել է, որ ամբողջ վերամշակող արդյունաբերությունը հիմնադրվել է հենց իր նախագահության տարիներին։ «Պետք է լինել պրոակտիվ»,- ընդգծել է նա։