ՆԱՏՕ-ն դիտարկում է ամենամյա գագաթնաժողովներ անցկացնելու գործելաոճը դադարեցնելու հնարավորությունը. հայտնել է Reuters-ը՝ հղում անելով վեց աղբյուրների։

Այդ քայլը կարող է հնարավորություն ընձեռեռ խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր լարված հանդիպումից նրա պաշտոնավարման վերջին տարում։

Թրամփի վարչակազմը բազմիցս սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ գլխավորած պաշտպանական դաշինքի շատ անդամների՝ վերջերս նրանցից ոմանց մեղադրելով Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններին անբավարար օգնություն ցուցաբերելու մեջ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների անցկացման հաճախականությունը փոփոխվել է դաշինքի 77-ամյա պատմության ընթացքում, սակայն 2021 թվականից ի վեր առաջնորդները հանդիպում են ամեն ամառ։ Այս տարի նրանք կհավաքվեն Անկարայում՝ հուլիսի 7-ին և 8-ին։

ՆԱՏՕ-ն դիտարկում է 2028 թվականին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների և Թրամփի պաշտոնավարման վերջին ամբողջական օրացուցային տարում, առհասարակ գագաթնաժողով չանցկացնելու հնարավորությունը։

Մեկ այլ զրուցակից հայտարարել է, որ որոշ երկրներ պնդում են գագաթնաժողովներն անցկացնել երկու տարին մեկ՝ հավելելով, որ վերջնական խոսքը գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեինն է։