Երկու տարվա ընթացքում Թրամփի դեմ արդեն երեք խոշոր մահափորձ է իրականացվել։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ըստ նրա՝ ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չի բախվել իր կյանքի դեմ ուղղված նման քանակությամբ մահափորձերի։
«Թրամփն անվախ է, նա պատրաստ է վտանգել սեփական կյանքը։ Քաոսի պայմաններում Թրամփի հանգստությունը, նույնիսկ երբ փորձում էին նրան զրկել կյանքից, իսկապես ապշեցուցիչ տեսարան էր»,- նշել է նա։




























