Փակ հանդիպումների ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բազմիցս կասկածի տակ է դրել Պատերազմի նախարարության ներկայացրած տեղեկությունները։ Նա կասկածում է, որ Պենտագոնը նվազեցնում է ամերիկյան հրթիռների պաշարների կտրուկ կրճատման մասշտաբները, գրում է The Atlantic-ը։

Վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են, որ փոխնախագահը կասկածի տակ է դրել պատերազմի վերաբերյալ Պենտագոնի տրամադրած տեղեկությունների արժանահավատությունը։ Թրամփի հետ քննարկումների ժամանակ նա նաև մտահոգություն է հայտնել որոշ հրթիռային համակարգերի պաշարների առնչությամբ։

Թե՛ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, թե՛ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հրապարակավ հայտարարել են ամերիկյան սպառազինության զգալի պաշարների մասին և ութ շաբաթ տևած մարտերից հետո իրանական ուժերին հասցված վնասը բնութագրել են որպես աղետալի։ Վենսի խորհրդականները, որոնք խոսել են անանունության պայմանով, հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահը պարզապես ներկայացնում է իր մտահոգությունները և չի մեղադրում Հեգսեթին կամ Քեյնին ԱՄՆ նախագահին մոլորեցնելու մեջ։